Party: 3 օրյա քայլարշավ՝ Գոշի լիճ-Խաչարձան-Արխլիսա-Գեղաթափ-Ծովագյուղ

> >
3 օրյա քայլարշավ՝ Գոշի լիճ-Խաչարձան-Արխլիսա-Գեղաթափ-Ծովագյուղ

Club: Armenian Extreme club

Upcoming: 4
Date: 29.05.2015 07:00
Address: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | show on the map »

Attend »

Party pictures

You will be the first one to know when pictures are uploaded!

Party: 3 օրյա քայլարշավ՝ Գոշի լիճ-Խաչարձան-Արխլիսա-Գեղաթափ-Ծովագյուղ

Բավականին վաղուց մեզանից խնդրում և պահանջում են 3 օրյա մի այնպիսի ուղևորություն, որն իր բարդության մակարդակով հասանելի կլինի նույնիսկ սկսնակներին և միաժամանակ կլինի անչափ գեղեցիկ, հետաքրքիր ու մշակութային կոթողներով, լեգենդներով, պատմություններով լի:

Այսպիսով մեկնում ենք ՄԱՅԻՍԻ 29-ին, առավոտյան 07:00
Վերադառնում ենք ՄԱՅԻՍԻ 31-ին՝ 21:00-ին

ԱՌԱՋԻՆ ՕՐ
Առաջին օրվա առաջին կանգառը Գոշի լիճն է, որտեղ Գոշավանք այցելելուց հետ կքայլենք դեպի Գոշի լիճ: Լճակում թեթև նախաճաշելուց ու հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը Խաչարձան գյուղի ուղղությամբ, որի վերևով էլ կանցնենք ու կհասնենք թուրքական լքված Արխիլիսա գյուղը: Արխիլիսա լքված գյուղի գաղտնիքները բացահայտելուց հետո վայրի ու սաղարթախիտ անտառներով կշարունակենք ճանապարհը դեպի Գեղաթափ բնակատեղի, որտեղ բացի մի քանի տարիքով բնակիչներից այլևս ոչ մեկ չի բնակվում: Ճամբարը կդնենք հենց բնակատեղիի տարածքում՝ աղբյուրի մոտ:
Մեր ավանդույթի համաձայն կկազմակերպենք գիշերային խարույկ, կիթառի երաժշտություն, համեղ ուտելիքներ և այլն:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
Գեղաթափից անտառներով ու գեղեցիկ արահետներով կշարունակենք ճանապարհը դեպի լեռան գագաթին գտնվող մի գեղեցիկ ու փոքրիկ լճակ, որտեղ էլ ճաշելուց հետո կիջնենք Ծովագյուղ: Այստեղ էլ կվերջանա մեր քայլարշավ-ճամփորդությունը:

ԵՐՐՈՐԴ ՕՐԸ մենք նախատեսլ ենք որպես լրացուցիչ օր՝ դանդաղ քայլելու կամ չնախատեսված հետաքրքիր վայրեր հանդիպելու և ուսումնասիրելու դեպքում: Սակայն խմբի բոլոր անդամների համաձայնության դեպքում այն կարող ենք անցկացնել Սևանա լճի ափին կամ միանգամից վերադառնալ Երևան:

Ամբողջ երթուղու երկարությունը կազմում է 25կմ, որը մեր ստանդարտ տեմպով անցնում ենք մեկ օրվա ընթացքում, սակայն հաշվի առնելով սկսնակների ներկայությունը խմբում և միաժամանակ ռելիեֆի բարդությունը մենք այն պատրաստ ենք բաժանել 3 օրվա ու ինքներս մեզ ու ձեզ հնարավորություն ընձեռնել առանց շտապելու լիովին վայելելու իսկապես վայրի ու իսկապես գեղեցիկ բնության հրաշքները:

Մասնակցության գումարը 13000 դրամ է, որի մեջ ներառված է Երևան-Գոշ գյուղ, Ծովագյուղ-Երևան տրանսպորտը, հարմարավետ վրանները, քնապարկերը, ուղեկցորդների, էքսկուրսավարների և լուսանկարչի ծառայությունները:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)265576, (095)265576 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով: